Grup Vova - Նէննի նէննի - Nenni Nenni (Armenian translation)

Armenian (Homshetsi dialect)

Նէննի նէննի - Nenni Nenni

Նէննի, նէննի, աման, աման,
Ձէվաղնէցան փադ այի,
Նէննի, նէննի յար,
Շալագէ թէնէլ չկարցի,
 
Նէննի, նէննի, աման, աման,
Օնդէր իսա աշխարիս,
Նէննի, նէննի յար,
Հազ աի, առնուլ չկարցի:
 
Ինա էնթու փօսիյէ,
Սարի ձաղիգ ձաղաձ ա,
 
Իսա դայի, օֆ, քաշէլօվ
Սրդիս աղուն գալվաձ ա:
 
Յես էրթօղ ում, էրթօղ ում,
Գավուրէ նէն ասնօղ ում,
 
Դա՛, քէզի թա առնում օ՛չ,
Յես ինձի ձօվէ ցքօղ ում:
 
Submitted by Gulalys on Mon, 13/01/2014 - 15:04
Align paragraphs
Armenian translation

Նեննի նեննի

Նեննի, նեննի, աման, աման,
Ծիվաղենուց վառելափայտ պատրաստեցի,
Նեննի, նեննի յար,
Շալակը դնել չկարողացա,
 
Նեննի, նեննի , աման, աման,
Այս անտեր աշխարհումս,
Նեննի, նեննի յար,
Սիրեցի, առնել չկարողացա:
 
Այնտեղի հարթավայրում
Սարի ծաղիկ է ծաղկել,
 
Այս տարի, օֆ, քաշելով
Սրտիս արյուն է կապվել:
 
Ես գնալու եմ, գնալու եմ,
Գավուրից այն կողմ եմ անցնելու,
 
Տղա, եթե քեզ չառնեմ,
Ես ինձ ծովը կգցեմ:
 
Submitted by Gulalys on Tue, 04/02/2014 - 14:05
More translations of "Նէննի նէննի - Nenni Nenni"
ArmenianGulalys
Please help to translate "Նէննի նէննի - Nenni Nenni"
See also
Comments