Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!
Share
Font size
Translation
Swap languages

Միայն ժամանակը

Ո՞վ կարող է ասել.
Ո՞ւր է ճամփան տանում,
Ո՞ւր է ցերեկն անհետանում,
- Միայն ժամանակը:
Եւ ո՞վ կարող է ասել.
Կմեծանա՞ սերը քո
Սրտիդ ուզածի ներքո,
- Միայն ժամանակը:
 
Ո՞վ կարող է ասել.
Ինչո՞ւ է տխրում սիրտդ,
Երբ հեռանում է սերդ,
- Միայն ժամանակը:
Եւ ո՞վ կարող է ասել.
Ինչո՞ւ է լացում սիրտդ,
Երբ ստում է սերդ,
- Միայն ժամանակը:
 
Ո՞վ կարող է ասել.
Երբ միանան ճամփեքը,
Մնալո՞ւ է այդ սերը,
Որ քո սրտում է:
Եւ ո՞վ կարող է ասել.
Երբ քնում է ցերեկը,
Պահպանելո՞ւ է գիշերը
Քո սրտում եղածը:
 
Պահպանելու է գիշերը քո սրտիդ եղածը:
 
Ո՞վ կարող է ասել.
Կմեծանա՞ սերը քո
Սրտիդ ուզածի ներքո,
- Միայն ժամանակը:
Եւ ո՞վ կարող է ասել,
Ո՞ւր է ճամփան տանում,
Ո՞ւր է ցերեկն անհետանում,
- Միայն ժամանակը:
 
Ո՞վ գիտի, - միայն ժամանակը...
 
Original lyrics

Only Time

Click to see the original lyrics (English)

Comments