Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!
Share
Font size
Translation
Swap languages

Կլինեի՞ր դեռ ինձ հետ

Կլինեի՞ր կողքիս, եթե ես այլևս ռեփփեր չլինեի.
Կասեի՞ր կրկին, որ ինձ հետ շատ հաճելի է:
Եթե ես փողոց դուրս գայի ու ոչ ոք ինձ չճանաչեր,
Եվ եթե էլ չստանայի ոչ մի մրցանակ
Եթե այլևս փող չունենայի լավ ուտելու, քեզ նվերներ տալու համար
Ասա, դու դեռ կժպտայի՞ր:
Եթե ես կրկին ստիպված լինեի նստել մետրո
Քանի որ փողս չեր հերիքի Մերսեդեսի համար,
Եթե իմ ձայնասկավառակներն այլևս կվաճառվեին,
Եթե ես ոչինչ չունենայի բացի արժանապատվությունից
Ասա, կմանայի՞ր կողքիս պարզապես ինձ աջակցելու համար:
Եթե ոչ ոք այլևս չխնդրեր ինձնից ինքնագիր,
Եթե ինձ ատեին ինչ-որ պատճառով,
Արդյոք կունենայի ես դեռ մեկ ցանկություն նրանց համար
Եթե ես ոչինչ լինեի, ամեն ինչ ակնհայտ կլիներ,
Իրական սերը դու կարող ես զգալ միայն դժվարին պահերին...
 
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
 
Կմնայի՞ր կողքիս, եթե ես չունենայի երկրպագուներ
Նույինսկ եթե Մալդիվների փոխարեն ապրեինք Քեմինգում
Եթե չկարողանայիր գնումներ կատարել տարբեր բուտիկներից
Կգնեի՞ր արդյոք իրեր Ալդիից*:
Կլինեի՞ր կողքիս,եթե ես, բացի իմ սիրուց, ոչինչ
չունենայի քեզ առաջարկելու:
Կլինե՞ր դա մեր վերջը:
Էլ ոչ մի պլատինե քարտեր
Ասա ինձ, կմնայի՞ քեզ համար դեռևս իդեալական
Կշարունակեի՞նք ի սրտե ծիծաղել:
Այլևս ոչ մի առաջին կարգ
Կրկին արթնանալ ժամը 7-ին
Կրկին ետ դեպի շինհրապարակ, քայլել ու մրսել այնտեղ:
Պատրաստ կլինեի՞ր գիշերով ինձ համար եփել :
Թե մեր սերը ապակու նման կկոտրվե՞ր:
Եթե ես ոչինչ լինեի, ամեն ինչ ակնհայտ կլիներ,
Իրական սերը դու կարող ես զգալ միայն դժվարին պահերին:
 
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
 
Ինչ-որ մի պահ հաշվված են գեղեցիկ օրերը,
Եվ դու նկատում ես, թե ինչպես են անցնում տարիները:
Ի՞նչ է երջանկությունը
Ի՞նչ է սերը
Ե ՞րբ ենք մենք բավարարված:
Նայի՜ր իմ աչքերին, նրանք երբեք չեն փոխվի
Նայի՜ր ամբողջ սրտով ու կտեսնես,
Որ մարդու ամենամեծ հարստությունը իր սեփական հարստությունը չէ,
Այլ թե ինչպես է նա քեզ սիրում ու պաշտպանում…
 
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
Կլինեի՞ր այստեղ,
Կլինեի՞ր կողքիս
Եթե նույնիսկ ես ամեն ինչ կորցնեի
Կլինեի՞ր կողքիս, եթե ոչ ոք չճանաչեր ինձ,
Կամ էլ ես միայնակ պայքարեի:
 
Original lyrics

Wärst du immer noch hier?

Click to see the original lyrics (German)

Idioms from "Wärst du immer noch ..."
Comments