Եվրոպա (Europa)

Եվրոպա

Իմ սիրտը քեզ համար է զարկում, Եվրոպա,
Դու ես իմ հույսերի ապավենը
Դու ինձ վաղուց ես գերել
Միայն ղեկավարները քո ինձ համար անհասկանալի են:

Իմ սիրտը քեզ համար է զարկում, Եվրոպա
Դու լույս ես մթության մեջ
Դու կրում ես ահռելի մի տեսիլ, որը կավարտվի միայն քո ավարտից հետո:

Մենք կարող ենք միայն կորցնել, եթե չհաղթենք այն մեզ համար,
Կպատահի սարսափելին, եթե Եվրոպան մի օր կործանվի:

Իմ սիրտը քեզ համար է զարկում, Եվրոպա
Ես ապրում եմ քո ստեղծած աշխարհով
Քեզ անվանում են Բերդ- Եվրոպա
Եվ շատերը կցանկանային ապրել այստեղ:

Մենք կարող ենք միայն կորցնել....

Միլիոնավորներն ապրում են քո տեսիլով
Շատ-շատերը երազում են քո մասին
Եվ այդ տասնյակ հազարավոր տեսիլներից ես ունեմ իմ սեփականը:

Մենք կարող ենք միայն կորցնել....

Kűldve: H3003 Szerda, 17/06/2015 - 14:42
Last edited by H3003 on Szombat, 08/08/2015 - 11:23
Eredeti:
Német

Europa

Hozzászólások