Marija Šerifović - Molitva (ESC) [Serbian Version] ( Tradução para Armênio)

Tradução para Armênio

Աղոթք

Աչքերս դեռ բաց են
Դատարկ անկողին, չեմ կարող քնել,
Աչքերս դեռ թաց են
Իմ անցյալի մեջ կյանքս եմ կորցրել..
 
Խելքս գցում եմ
Անհետանում կյանքից իրական
Ես դեռ քեզ սիրում եմ
Դեռ հավատում եմ քեզ կույրի նման:
 
Գնում եմ, կորչում եմ
Նորից սիրելուց ես վախենում եմ,
Օրերը, հին վերքերը.....
Բավ է հաշվելը:
 
Իմ աղոթք
Անունիցդ այրվում են շուրթերս
Իմ աղոթք
Անունիդ մեջ խողդվել են խոսքերս,
Աստված գիտի ու ես,
Թե ինչքան եմ կրկնում անունդ ես:
Աստված գիտի, մեկ էլ ես,
Քո անունն է միակ աղոթքս, տես,
Իմ աղոթք:
 
Բայց Աստծուն անկեղծ եմ
Քեզ համար աղոթելիս,
Կստեմ, եթե ասեմ
Քեզ մոռացել եմ:
 
Իմ աղոթք
Անունիցդ այրվում են շուրթերս
Իմ աղոթք
Անունիդ մեջ խողդվել են խոսքերս,
Աստված գիտի ու ես,
Թե ինչքան եմ կրկնում անունդ ես:
Աստված գիտի, մեկ էլ ես,
Քո անունն է ինձ համար,
Մի աղոթք:
Աստված գիտի, մեկ էլ ես,
Թե քանիցս եմ կրկնում անունդ ես
Աստված գիտի,մեկ էլ ես,
Քո անունն է միակ աղոթքս, տես,
Իմ աղոթք:
Քո անունն է ինձ համար միակ
Մի աղոթք
 
Adicionado por Mesrop1993 em Segunda-feira, 12/11/2012 - 20:59
Última edição feita por Mesrop1993 em Sexta-feira, 19/07/2013 - 19:43
Comentários do autor:

փորձել եմ միքիչ գեղարվեստորեն

Sérvio

Molitva (ESC) [Serbian Version]

Comentários