Alles Wird Gut (إلى الأرمنية ترجم)

Advertisements
إلى الأرمنية ترجم

Ամեն Ինչ Լավ Կլինի

1. Verse
 
Այս կյանքը միշտ չէ, որ շնորհակալ է,
ոչ, այս կյանքը միշտ չէ, որ հեշտ է
Երբեմն մտածում ես, որ դու լրիվ մենակ ես այս աշխարհում
ու հասկանում ես, որ բոլորը թքած ունեն քեզ վրա,
Արցունքներդ հոսում են, սկսում ես լացել.
Բոլորը փորձում են քեզ ետ պահել քո երազանքներից,
քանի որ հույս ունեն, որ դու ի վերջո կհանձնվես,
Ինքդ քեզ հարցնում ես, թե երբ կավարտվի այս անձրևը...
Նրանք պարզապես չեն կարող քեզ թողնել, որ դու մոտենաս քո երազանքին
Դու զգում ես նրանց հայացքներն ու հասկանում՝ քեզ այստեղ գրկաբաց չեն ընդունում, քեզ համար այստեղ սեր չկա...
Սա է կյանքը, իսկ այդ գլխացավը... այդ գլխացավը քեզ թողում է մեռնել անդունդում,
և ոչ ոք քեզ չի պատասխանում...
Ես քեզ մնան եմ, դու էլ՝ ինձ, ու աշխարհում կան մեզ նման հազարավորները
Վաղը կսկսվի նոր օր, լսիր սրտիդ ձայնին ու փորձիր, բայց հավատա ինձ՝ ամեն ինչ լավ կլինի.
 
Կրկներգ
 
Եվ եթե նրանք մտածում են, որ դու երբեք էլ ոտքի չես կանգնի, ապա թող խոսեն, ինչքան ուզում են
Ցույց տուր նրանց, որ սա է քո երազանքը, ու դու կապրես այդ երազանքով, ապացուցիր այդ մարդկանց, ովքեր երբեք չեն հավատացել քո ուժերին,
Ինչին նրանք հասել են, կարող ես հասնել նաև դու.
Եվ եթե նրանք մտածում են, որ դու այստեղ ոչինչ չես կորցրել, ապա ցույց տուր նրանց, ցույց տուր բոլորին, որ ոչ ոք էլ չի կարող քեզ կանգնեցնել
Դե, թուլացիր, բարձրացրու գլուխդ ու նայիր միայն առաջ
իսկ այժմ փորձիր, լսում ես, փորձիր՝ ամեն ինչ լավ կլինի:
 
2.Verse
 
Սմեն ինչ լավ կլինի, դու կհասնես քո ուզածին
Արդեն սովոր ես նախանձին ու ատելությանը,
բայց դու ունես մեծ սիրտ, որը մի օր կգնահատվի.
այս ուղին դժոխային մի լաբիրինթ է
դու ունես երազանքներ, իսկ մթության մեջ քայլելը քեզ ոչնչի չի բերի
հետևիր բնազդիդ, մի լսիր մարդկանց, ովքեր անընդհատ քննադատում են, չէ որ դու ինքդ տեսնում ես՝ ընկերներդ կողքիդ են
Մոտ կանգնիր ընկերներիդ, իսկ թշնամիներիդ՝ էլ ավելի մոտ
Մոռանալը հեշտ է, ներելը՝ դժվար...
Մնա այնպես, ինչպես կաս, թեկուզ եթե նրանք ասում են, որ դու ոչինչ ես, ապա արա դա քեզ համար
Հավատա ինձ, այլապես քեզ մոտ ոչինչ չի ստացվի ու եթե չստացվի, բոլորը երես կթեքեն քեզնից, քանի որ այդ դեպքում դու կդառնաս ոչինչ, պարզապես մի խեղկատակ:
չթողնես, որ քեզ քաշեն ներքև, չթողնես քեզ կոտրեն,
նրանք ունեն նույն նպատակը, նրանք իրենցից էլ են դժգոհ,
և եթե նույնիսկ դժվար է, ապա մենք բոլորս կդառնանք հերոսներ, թեկուզ և մեկ օրով...
 
Կրկներգ
 
Եվ եթե նրանք մտածում են, որ դու երբեք էլ ուտքի չես կանգնի, ապա թոզ խոսեն, ինչքան ուզում են
Ցույց տուր նրանց, որ սա է քո երազանքը ու դու կապրես այդ երազանքով, ապացուցիր այդ մարդկանց, ովքեր երբեք չեն հավատացել քո ուժերին,
Ինչին նրանք հասել են, կարող ես հասնել նաև դու.
Եվ եթե նրանք մտածում են, որ դու այստեղ ոչինչ չես կորցրել, ապա ցույց տուր նրանց, ցույց տուր բոլորին, որ ոչ ոք էլ չի կարող քեզ կանգնեցենել
Դե, թուլացիր, բարձրացրու գլուխդ և նայիր միայն առաջ
իսկ այժմ փորձիր, լսում ես, փորձիր՝ ամեն ինչ լավ կլինի:
 
Hook:
 
և երբ դու ներքևում ես, քեզ սեղմում են ներքև, ներքև, էլ ավելի ներքև
Ել ու կանգնիր ամուր ոտքերդ վրա ու ցույց տուր նրանց, թե դու ով ես, քանի որ եթե դու հեռանաս, ոչ ոք չի լացի քո հետևից,
և երբ դու ներքևում ես, քեզ սեղմում են ներքև, ներքև, էլ ավելի ներքև
Ել ու կանգնիր ամուր ոտքերդ վրա ու ցույց տուր նրանց, թե դու ով ես, քանի որ եթե դու հեռանաս, ոչ ոք չի լացի քո հետևից...
 
Կրկներգ
 
Եվ եթե նրանք մտածում են, որ դու երբեք էլ ուտքի չես կանգնի, ապա թող խոսեն, ինչքան ուզում են
Ցույց տուր նրանց, որ սա է քո երազանքը ու դու կապրես այդ երազանքով, ապացուցիր այդ մարդկանց, ովքեր երբեք չեն հավատացել քո ուժերին,
Ինչին նրանք հասել են, կարող ես հասնել նաև դու.
Եվ եթե նրանք մտածում են, որ դու այստեղ ոչինչ չես կորցրել, ապա ցույց տուր նրանց, ցույց տուր բոլորին, որ ոչ ոք էլ չի կարող քեզ կանգնեցնել
Դե, թուլացիր, բարձրացրու գլուխդ և նայիր միայն առաջ
իսկ այժմ փորձիր, լսում ես, փորձիր՝ Ամեն Ինչ Լավ Կլինի...
 
تم نشره بواسطة H3003H3003 في الأثنين, 17/08/2015 - 09:27
تم تعديله آخر مرة بواسطة H3003H3003 في الأحد, 01/05/2016 - 16:47
تعليقات الكاتب:

Bester Song von Bushido!!!

الألمانية

Alles Wird Gut

التعليقات