Christine Pepelyan - Anavart Trichq (Անավարտ թռիչք)

Advertisements
الأرمنية/Romanization/Romanization 2/Fonipa/الترجمة الحرفية
A A

Anavart Trichq (Անավարտ թռիչք)

Ու նորից գիշեր, նույն անձրևն է լալիս,
Ես նորից եկա, դու նորից չես գալիս
Ու նորից կանգնած նույն տեղում ես քեզ սպասում եմ նորից,
Որ էլի կանչես քեզ մոտ, բայց իմ հուշերից աղոտ
Հասկացել եմ ես, որ անցյալը մեր
Անավարտ թռիչք էր` իմ սեր ...
 
Ինձ նայի'ր, խնդրում եմ, տե'ս,
Դու չկաս, ու ես առանց քեզ
Չեմ նայում երկնքին, էլ աղոթք չունի իմ հոգին:
Երազներ էլ չեմ հյուսում,
Առանց քեզ ապրել չեմ ուզում
Ու հույսեր, խոստումներ` դու քեզ հետ տարար իմ սեր...
 
Լուռ են ու դատարկ` հին պատերը իմ տան,
Ու հիմա արդեն երազներն էլ չկան
Ու էլ չեմ սպասում քո լույսին, որ ինձ համար վառվի,
Էլ չես դառնալու դու հետ, սերը մեր` տարար անհետ:
Ու արդեն գիտեմ, որ անցյալը մեր
Անավարտ թռիչք էր` իմ սեր ...
 
Ինձ նայի'ր, խնդրում եմ, տե'ս,
Դու չկաս, ու ես առանց քեզ
Չեմ նայում երկնքին, էլ աղոթք չունի իմ հոգին:
Երազներ էլ չեմ հյուսում,
Առանց քեզ ապրել չեմ ուզում
Ու հույսեր, խոստումներ` դու քեզ հետ տարար իմ սեր...
 
تم نشره بواسطة H3003H3003 في الخميس, 06/08/2015 - 10:47
شكراً!تم شكره 2 مرة

 

Advertisements
فيديو
ترجمة اسم الأغنية
Christine Pepelyan: Top 3
الرجاء المساعدة في ترجمة اسم الأغنية
التعليقات