Gestern War Gestern (إلى الأرمنية ترجم)

Advertisements
إلى الأرمنية ترجم
A A

Անցյալն անցյալ է

Արթնացա, բայց դեռ անկողնում եմ
Լսում եմ թռչունների ձայնը,
Վերջին տերևներն ընկնում են ծառերից
Ինձ թվում է այս ամենը երազ է,
Արևի շողերն ընկնում են երեսիս
Երեկվա զայրույթը կարծես չի էլ եղել...
Վերջին տարիները այդքան էլ հեշտ չէին
Արտացոլանքս ասում է ՝,, Մոռացի ՜ր անցյալդ’’:
Դուրս եմ գալիս փողոց, շնչում օդը
Զգում եմ սրտիս ամեն մի զարկը
Ամեն ինչ թվում է այնքան հարազատ, ինչպես տանը,
Եվ ես պահում եմ ձեռքումս այն աստղը, որն ինձ անհրաժեշտ է
Մտքերս ազատ են, վերջապես ինձ հասկանում են,
չգիտեմ, ըստ էության, ինչու, բայց ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ
Մեկն ինձ համար ինչ-որ լավ բան արեց:
 
Refrain:(2x)
 
Սա կլինի առաջին օրն իմ հետագա կյանքի
Անցյալն անցյալ է, այնպես որ,
Սա կլինի առաջին օրն իմ հետագա կյանքի
Այլևս առանց ցավի ու արցունքների:
 
Եվ մինչև կյանքիս մնացած մասը ինձ կուղեկցի այն զգացումը, որ ես էլ երբեք չեմ հուսահատվի
Ապրի՜ր երազելով, չէ որ կյանքը մի անգամ է տրվում
Կանցնի անձրևը, կշողա արևը վառ:
Վազում եմ ամպերի միջով, և ոչինչ ինձ չի կարող խանգարել:
Թող խոսեն,ինչքան ուզում են, քանի որ ես անընկճելի եմ:
Շարժվում եմ առաջ, դե՜, վազի՜ր առանց ետ նայելու
Լսում եմ սրտիս ձայնը, աչքերս կույր են
Հետևում եմ երջանկությանս, ետդարձի ճանապարհ չկա
Այստեղ, այս վայրում, ուր չկա առաջընթաց, ես զգում եմ այս խաղաղությունը և սպասում սիրելիիս:
Բացում եմ թևերս, սովորում եմ թռչել
Վերջապես ես ազատ եմ և զգում եմ այս մարդկությունը
Այն չի ճանաչում սահմաններ ու ատելություն
Այստեղ, հենց այս վայրում:
 
Refrain:(3x)
Սա կլինի առաջին օրն իմ հետագա կյանքի
Անցյալն անցյալ է, այնպես որ,
սա կլինի առաջին օրն իմ հետագա կյանքի
Այլևս առանց ցավի ու արցունքների:
 
تم نشره بواسطة H3003H3003 في الأثنين, 29/06/2015 - 16:17
تم تعديله آخر مرة بواسطة H3003H3003 في الثلاثاء, 26/01/2016 - 18:17
الألمانيةالألمانية

Gestern War Gestern

ترجمات أخرى للأغنية "Gestern War Gestern"
الأرمنية H3003
Bushido: Top 3
See also
التعليقات