Inga & Anush - Aprelu april (Ապրելու ապրիլ)

Advertisements
الأرمنية/Romanization/Romanization 2/Fonipa/الترجمة الحرفية
A A

Aprelu april (Ապրելու ապրիլ)

Չեն սպիանում անցած դարի վերքերը
Չեն դադարում էլ կարոտից երգերը
Տուն, երազում եմ քեզ արթուն
Տունս երազում ասում է ետ արի
Հայ, իմ հողից լսվող աղերսն ու ճիչը
Թող մեղավոր հոգուդ դառնա դահիճը
Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել:
 
Կրկներգ
Սիրտս կոտրեցին սրով
Մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին, բայց ես մեկ է հավատում եմ քեզ
Տեր, պահապան կանգնիր ինձ ու իմ ազգին
Հավետ...
 
Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը
Կանք ու պիտի դեռ շատանանք
Կյանքն է հայերին հրամայել ապրել
 
Կրկներգ
Սիրտս կոտրեցին սրով
Մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին, բայց ես մեկ է հավատում եմ քեզ
Տեր, պահապան կանգնիր ինձ ու իմ ազգին
Հավետ...
 
Չեմ սպանի հոգիս, քանի կա կողքիս հավատ
Սուրբ իմ աղոթք...
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից
Հայ գարնան կաթիլ, ապրելու ապրիլ...
 
Կրկներգ
Սիրտս կոտրեցին սրով
Մեկ է ապրեցի սիրով
Այգուս բերքը այրեցին, նորը տնկեցի
Վանքս քանդեցին, բայց ես մեկ է հավատում եմ քեզ
Տեր, պահապան կանգնիր ինձ ու իմ ազգին
Հավետ...
 
تم نشره بواسطة H3003H3003 في الأثنين, 06/07/2015 - 13:47
تم تعديله آخر مرة بواسطة H3003H3003 في الخميس, 26/05/2016 - 07:50
تعليقات الناشر:

# Armenian Genocide1915#100# I Remember and Demand#

شكراً!thanked 5 times

 

Advertisements
فيديو
التعليقات