Arthur Meschian - Աշխարհը այս բաժնվել է

  • Изпълнител: Arthur Meschian (Արթուր Մեսչյան)
  • Албум: Ջութակահարի Մենախոսությունը
  • Преводи: Руски
Advertisements
Арменски

Աշխարհը այս բաժնվել է

Աշխարհը այս բաժնվել է
հազար ու մի տարբեր կտորների...
ասում են շատ վաղուց (ստում են երեւի),
ամեն լաթի կտորը մի երկիր է՝
իր կարկատած օրենքներին գերի.
և մարդկային կիսված ամբոխ՝
ցցված այդ լաթերին:Ամեն մի կեսը կայսրություն է,
կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
սահմանների փշալարով կարված՝
մարմնի վրա կապույտ մոլորակի:
 
Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
կես սահմանի ցցին սեղմված,
կես հույսերի լույսին հառած
և կես կտոր հացին...
 
և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես
միջանցքը նոր կորուստների...
ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից, քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե՜ ամբողջությունը խենթերի),
կես խփնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի...
 
Նորից փրթած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով կվողողվի,
միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար հարվածներից,
չքարանան թեվերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
լսի՝ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
դեռ չկիսված մի մեղեդի,
փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:
 
Հե՜յ, օրհնյալ լինի մեր՝ խենթերի միասնությունը
ատում եմ քեզ՝ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
 
Пуснато от Araz Kojayan в Пон, 28/12/2015 - 13:59
Последно редактирано от Sciera на Втр, 18/07/2017 - 15:02
Благодаря!получил/а 3 благодарности

 

Advertisements
Видео
Преводи на "Աշխարհը այս բաժնվել ..."
Arthur Meschian: Топ 3
Коментари