Русия води позорна война срещу Украйна.     Бъдете с Украйна!
Споделяне
Размер на шрифта
Оригинален текст

Текст на „Սիրահարվել Էմ Քեզ“

Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին,
Մոտ լինելս հեռավորության վրա է միայն,
Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ,
Ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում,
Ես զգում եմ,որ սիրահարվել եմ քեզ...
 
Ես տարօրինակ, բայց քեզ հետ
Ո՛չ անզուսպ եմ ես, ո՛չ էլ խենթ,
Քո համբույրներից կորցնում եմ ինձ,
Ենթարկվել չկա, բայց քեզ հետ
Հեռանում է ու կորչում իմ ԵՍ-ն անհետ,
Միտքս վերանում,
Սիրս վերանում:
 
Կրկներգ։
Սիրահարվել եմ քեզ,
Հողից կտրվել եմ ես,
Անպաշտպան եմ,
Սիրահարվել եմ քեզ,
Իմ սերն է անցնում այսպես
Ճանապարհ դեպի
Քո սիրո երկինք:
 
Անհասանելի, բայց քեզ հետ
Զգացմունքի վտանգավոր մի բարձր կետ,
Քո ուժեղ գրկում
Սերն եմ ես գրկում։
 
Կրկներգ։
Սիրահարվել եմ քեզ,
Հողից կտրվել եմ ես,
Անպաշտպան եմ,
Սիրահարվել եմ քեզ,
Իմ սերն է անցնում այսպես
Ճանապարհ դեպի
Քո սիրո երկինք։
 

 

Коментари