Русия води позорна война срещу Украйна.     Бъдете с Украйна!
Споделяне
Размер на шрифта
Оригинален текст

Текст на „Յարխուշտա (Yarkhushta)“

Լեռների մեջ կա պայքար,
Քարի մեջ՝ երգ ու պար:
Ձեռքերի մեջ առնական
Հայ պարն է հաղթական:
 
Առավոտ կելնենք սարը,
Կկանչի զուռնի խաղը:
Թող աշխարհը բռնի պարը,
Հե՜յ, Յարխուշտա:
 
Լեռների մեջ կա պայքար,
Քարի մեջ՝ երգ ու պար:
Ձեռքերի մեջ առնական
Հայ պարն է հաղթական:
 
Մշո ու Սասնա պարը մեր,
Հեյ տղերք, ձեռքերը վեր:
Դե զարկեք, թող հայ սրտեր
Քեզ ղուրբան, զենքի ընկեր:
 
Առավոտ կելնենք սարը,
Կկանչի զուռնի խաղը:
Թող աշխարհը բռնի պարը,
Հե՜յ, Յարխուշտա:
 
Կռիվ գնալուց առաջ
Մեր ապ ու պապը քաջ
Իրենց հայ հողի վրա
Պարել են Յարխուշտա:
 
Ափը բաց արա, ծափ արա,
Ուժը թափ տուր, թափ արա:
Թշնամին փախչի վար ու վեր,
Քեզ ղուրբան, զենքի ընկեր:
 
Առավոտ կելնենք սարը,
Կկանչի զուռնի խաղը:
Թող աշխարհը բռնի պարը,
Հե՜յ, Յարխուշտա:
 
Յարխուշտա...
 
Առավոտ կելնենք սարը,
Կկանչի զուռնի խաղը:
Թող աշխարհը բռնի պարը,
Հե՜յ, Յարխուշտա:
 

 

Преводи на „Յարխուշտա ...“
Sevak Amroyan: 3-те най-преглеждани
Колекции, включващи „Յարխուշտա ...“
Коментари