Իմ հերոս (Im heros)

A A

Իմ հերոս

Դու իմ բարությունն էիր,
Կյանքիս էությունն էիր,
Ինչու՞ ներկայից անցյալ դարձար:
Դու իմ ջերմությունն էիր,
Իմ երջանկությունն էիր,
Արև,իմ ԱՐԵՎՆ ինչու՞ տարար:
Հանուն հողի ու քո ազգի,
Հանուն կամքի ու քո պատվի ,
Գնացիր անվախ դեպի
Հավերժությունը կանչող...
 
(Կրկներգ).
Ես հիմա պիտի ապրեմ
Իմ ու քո փոխարեն,
Որ կիսատ թողածը քո
Ամեն գնով կատարեմ,
Երկնային կյանքում,
Քո սիրած վանքում
Կաղոթեմ անվերջ`
Խոսելով քեզ հետ, իմ Հերոս...
 
Հոգիս դատարկվել է,
 
Սիրտս կոտրվել է,
Արցունքի ծովում խեղդվում եմ ես:
Կարոտս ու սերս
Այնքան շատացել է
Ա՜խ, ոնց կգրկեի հիմա ես քեզ:
Ուժ տու՛ր Աստված, որ դիմանամ,
Մարմին դարձած հողում մնամ,
Ու մարտի դաշտում ընկած իմ Զինվորով զորանամ:
 
(Կրկներգ):
 
Transliteration

 

Anmelden oder Registrieren, um zu übersetzen
Übersetzungen von „Իմ հերոս“
Kommentare