Στίχοι Իմ հուշերի այգում (Im husheri aygum)

A A

Իմ հուշերի այգում

Իմ հուշերի այգում ես մեն-մենակ եմ
Հետքեր եմ որոնում անհայտացած
Ծառերը՝ որբ ու մերկ, լուռ խոնարհված են
Կրքոտ քամու խաղերը ճաշակած
Իմ հուշերի այգում տխուր մի ստվեր կա
Ինչ որ պահի ասված բառի
Այստեղ սիրել, սիրվել, դավաճանել կա
Եվ նախընտրել հանգիստը թևերի
 
Կրկներգ
Գուցե քեզ հորինել եմ, որ ինձ խաբեմ
Կիսված սիրո հույզերը ինձնից փախցնեմ
Մեր անավարտ հեքիաթը կարոտն է որդեգրել
Սիրով քեզ հորինել եմ, սիրով էլ քեզ թողել:
 
Իմ հուշերի այգում հուշերն ազատ են
Ոչ ժամ կա, ոչ օրենք, ոչ մահարձան
Միայն թե մեր այգին վաղուց դատարկ է
Քանզի կիսված սիրո հուշեր չկան
Իմ հուշերի այգում անթև կարոտը
Անօգնական խփվում է ծառեծառ
Այստեղ լուսնյակ գիշերը առավոտ է
Մի վերջակետ կա և երկու տառ:
 
Կրկներգ
Գուցե քեզ հորինել եմ, որ ինձ խաբեմ
Իմ հետադարձ հայացքը ընդմիշտ թաքցնեմ
Մեր անավարտ հեքիաթը վաղուց է վերջացել
Սիրով քեզ հորինել եմ, սիրով էլ քեզ կորցրել:
 
Ευχαριστώ!
thanked 2 times
Υποβλήθηκε από H3003H3003 στις Τρί, 21/06/2016 - 15:58

 

Μεταφράσεις του τραγουδιού ''Իմ հուշերի այգում ...''
Arsen Safaryan: Κορυφαία 3
Σχόλια
Read about music throughout history