Photograph ( Αρμένικα μετάφραση)

Αρμένικα μετάφρασηΑρμένικα
A A

Նկար

Սերը կարող է ցավեցնել քեզ, սերը երբեմն կարող է ցավեցնել
Բայց դա միակ բանն է, որ գիտեմ
Երբ ամեն ինչ դժվարանում է, գիտե՞ս այնդպես հնարավոր է
Դա միակ բանն է, որ մեզ ստպում է զգալ ողջ
 
Մենք պահում ենք այս սերը նկարներում
Մենք պահում ենք այս հիշողությունները մեզ համար
Որտեղ մեր աչքերը չեն փակվում
Մեր սրտերը չեն կոտրվում
Եվ ժամանակն էլ կարծես հավերժ քարացել է
 
Դու կարող ես ինձ պահել
Քո պատառոտված ջինսի գրպանում
Կարող ես պահել ինձ շատ մոտիկ, մինչ մեր հանդիպումը
Եվ դու էլ երբեք մենակ չէս լինի
 
Սերը կարող է բուժել ու նորոգել քո կոտրված հոգին
Եվ դա միակ բանն է, որ գիտեմ
Երդվում եմ, որ ամեն ինչ ավելի հեշտ կլինի, հիշիր դա քո ամեն մի մասնիկով
Դա միակ բանն է, որ կարող ենք մեզ հետ տանել, երբ մահանանք
 
Մենք պահում ենք այս սերը նկարներում
Մենք պահում ենք այս հիշողությունները մեզ համար
Որտեղ մեր աչքերը չեն փակվում
Մեր սրտերը չեն կոտրվում
Եվ ժամանակն էլ կարծես հավերժ քարացել է
 
Դու կարող ես ինձ պահել
Քո պատառոտված ջինսի գրպանում
Կարող ես պահել ինձ շատ մոտիկ, մինչ մեր հանդիպումը
Դու էլ երբեք մենակ չէս լինի
Եվ եթե նույնիսկ ցավեցնես ինձ
Մի անհանգստացիր, ավելի վատ բաներ են հնարավոր
Եվ ես քեզ երբեք չէմ թողնի
Ուղղակի սպասիր ինձ
Սպասիր ինձ
Սպասիր ինձ
Սպասիր ինձ
 
Կարող ես պահել ինձ
Այն վզնոցի մեջ, որը գնել էիր, երբ դեռ 16 տարեկան էիր
Պահիր այն հոգուդ խորքում
Սրտիտ բաբախոցների կողքին, որտեղ ես պետք է լինեմ
Պահիր այն հոգուդ խորքում
Եվ եթե նույնիսկ ցավեցնես ինձ
Մի անհանգստացիր, ավելի վատ բաներ են հնարավոր
Դու պահում ես ինձ այս էջերի արանքում
Եվ ես երբեք չեմ հեռանա
 
Եվ երբ հեռու լինեմ, կհիշեմ թե ինչպես էիր ինձ համբուրում
6-րդ փողոցի լամպի լույսի ներքո
Լսում էի քո շշուկը լսափողի միջից
Սպասիր ինձ
 
Υποβλήθηκε από Amalia KhachatrianAmalia Khachatrian στις Δευ, 17/04/2017 - 15:23
ΑγγλικάΑγγλικά

Photograph

Λοιπές μεταφράσεις του "Photograph"
Αρμένικα Amalia Khachatrian
Συλλογές με "Photograph"
Ed Sheeran: Κορυφαία 3
Σχόλια
Miley_LovatoMiley_Lovato    Τρί, 06/06/2017 - 10:20

The source lyrics have been updated. Please review your translation.