ԻՄ ՓՈՔՐԻԿ ԸՆԿԵՐ (Im pokrik enker) (Transliteration)

Advertisements
Armenian

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԸՆԿԵՐ (Im pokrik enker)

Իմ փոքրի՛կ ընկեր, երազկո՛տ ընկեր,
Ո՞ւր ես գնում,
Եվ ոտքերը քո, քո ոտքերը քեզ
Ո՞ւր են տանում:
Մի՞թե չեն հոգնել, մի՞թե չեն թուլացել
Քայլելուց,
Եվ աչքերը քո մի՞թե չեն փակվում
Անքուն մնալուց:
 
Աստղազարդ է երկինքը շենքերից վերև,
Եվ ես կքայլեմ դեռ մինչև ուշ գիշեր:
 
Փողոցում հիմա, բացի շներից,
Ոչ ոք չկա,
Ի՞նչ ես կորցրել դատարկ քաղաքում,
Փոքրի՛կ տղա:
Ի՞նչ ես կորցրել ու ի՞նչ ես փնտրում
Այս կողմերում,
Իմ փոքրի՛կ ընկեր, դու շրջում ես դեռ
Իմ երգերում:
 
Աստղազարդ է երկինքը շենքերից վերև,
Եվ ես կքայլեմ դեռ մինչև ուշ գիշեր:
 
Իմ ընկե՛ր միայնակ ու փոքրի՛կ ընկեր,
Տե՛ս՝ խամրել են աստղերը, գիշերն ու քո սերը
Կանցնեն շատ շուտով, կգան ուրիշ օրեր,
Հոգսերի ու տխուր մտքերի գիշերներ,
 
Կհիշե՞ս դու արդյոք այս գիշերը,
Գիշերը, աստղերը և փոքրիկ քո սերը,
Գիշերը, աստղերը և փոքրիկ քո սերը:
 
Աստղազարդ այն երկինքը ու փոքրիկ այն տղան
Ինձանից հեռացել են և արդեն էլ չկան:
 
Submitted by Alex Listengort on Mon, 13/08/2018 - 12:17
Last edited by Alex Listengort on Thu, 16/08/2018 - 17:53
Align paragraphs
Transliteration

Im poqrik enker

Im poqrik ynker, yerazkot ynker,
Ur yes gnum,
Yev votk’ery k’vo, k’vo votk’ery k’ez
Ur yen tanum:
Mi՞t’e ch’en hognel, mi՞t’e ch’en t’ulats’el
K’ayleluts’,
Yev ach’k’ery k’vo mi՞t’e ch’en p’akvum
Ank’un mnaluts’:
 
Astghazard e yerkink’y shenk’erits’ verev,
Yev yes kk’aylem derr minch’ev ush gisher:
 
Poghots’um hima, bats’i shnerits’,
Voch’ vok’ ch’ka,
Inch’ yes korts’rel datark k’aghak’um?
P’vok’ri՛k tgha:
Inch’ yes korts’rel u i՞nch’ yes p’ntrum?
Ays koghmerum,
Im pokrik ynker, du shrjum yes derr
Im yergerum:
 
Astghazard e yerkink’y shenk’erits’ verev,
Yev yes kk’aylem derr minch’ev ush gisher:
 
Im ynke՛r miaynak u p’vok’ri՛k ynker,
Te՛s՝ khamrel yen astghery, gishern u k’vo sery
Kants’nen shat shutov, kgan urish orer,
Hogseri u tkhur mtk’eri gisherner,
 
Khishes du ardyok’ ays gishery!
Gishery, astghery yev p’vok’rik qo sery,
Gishery, astghery yev p’vok’rik qo sery:
 
Astghazard ayn yerkink’y u p’vok’rik ayn tghan
Indzanits’ herrats’el yen yev arden el ch’kan:
 
© Copyright հեղինակային իրավունքներ Derechos de autor זכויות יוצרים Telif hakkı Авторские права:
Александр Листенгорт Ալեքսանդր Լիստենգորթ Alexander Listengort אלכסנדר ליסטנגורט
Submitted by Alex Listengort on Thu, 16/08/2018 - 08:49
Comments