Հայաստանը դու ես (Hayastane du es) lyrics

A A

Հայաստանը դու ես

[Նիկ Եգիբյան]
Ես եմ, Հայաստանը ես եմ,
Արևն իմ սրտում, տես մայր չի մտնում,
Եվ ինչ էլ լինի կյանքս չի մթնում:
 
[Նարինե Դովլաթյան]
Դու ես, Հայաստանը դու ես,
 
[Ռոլանդ Գասպարյան]
Հոգիդ մի թռչուն, հյուսել է մի բույն,
Հյուսել երազից, տունը եռագույն:
 
[Նարեկ Մակարյան]
Կա պար, որ հաղթում է չարին,
Ձեռքդ տուր, կպարենք քոչարին,
 
[Էմմի]
Սրտից քեզ նվեր, ջերմ արևներ,
Ու դարերից կարոտած բարևներ:
 
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու ազատ ես հարազատս
Ու վստահ նայիր վաղվան,
Հայ անվախս, դու անկախ ես,
Սավառնող արծվի նման:
Ես ու դու իրար համար ենք,
Սիրելով ենք ապրելու,
Ու երկուսս էլ համառ ենք,
Միասին ենք ես ու դու:
Հայաստան իմ սեր,
Իմ աղոթք,
Քո ազատությունը կյանքն է մեր:
 
[Դավո]
Դու ես, ես եմ, մենք ենք Հայաստանը,
Հենց այստեղ է, որ մենք տանն ենք,
Մեր աչքերի փայլն ու գույնը,
Պիտի կազմի եռագույնը:
 
[Էմմա Ասատրյան]
Ես եմ, Հայաստանը ես եմ,
Վերքս բուժելով, ես իմ ուժերով,
Այգիս եմ տնկում, տունս նորոգում:
 
[Աղվան Պապոյան]
Դու ես, Հայաստանը դու ես,
Անցյալդ վկա, հիմա ես ներկա,
Ու պետք է վառվի լույսդ ապագա:
 
[Անահիտ Շահբազյան]
Ժպտա իմ երկիր աշխարհին,
Ես քեզ հետ եմ անցել այս ուղին:
 
[Սուրեն Առուստամյան]
Ազատ սրտի զարկ, քեզ կյանք ու փառք,
Քեզ ապրելու հարատև ուժ ու կամք:
 
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու ազատ ես հարազատս
Ու վստահ նայիր վաղվան,
Հայ անվախս, դու անկախ ես,
Սավառնող արծվի նման:
Ես ու դու իրար համար ենք,
Սիրելով ենք ապրելու,
Ու երկուսս էլ համառ ենք,
Միասին ենք ես ու դու:
Հայաստան իմ սեր, (Հայաստան)
Իմ աղոթք, (իմ աղոթք)
Քո ազատությունը կյանքն է մեր:
Հայաստան իմ սեր, (Հայաստան) իմ կարոտ (իմ կարոտ)
Քո ազատությունը լույսն է մեր:
Դու հավերժ ապրիր իմ սիրո երկիր:
 
Thanks!
thanked 1 time
Submitted by H3003H3003 on Tue, 07/07/2015 - 13:28
Last edited by Sophia_Sophia_ on Tue, 07/12/2021 - 08:06

 

Translations of "Հայաստանը դու ես ..."
Collections with "Հայաստանը դու ես"
Please help to translate "Հայաստանը դու ես"
Comments
Sophia_Sophia_    Tue, 07/12/2021 - 08:07

Added, thanks for reporting.
What's the singer's name?

Read about music throughout history