Gor Yepremyan - Իմ ու Քո Սրտերը (Im U Qo Srtere)

Advertisements
Armenian

Իմ ու Քո Սրտերը (Im U Qo Srtere)

Երբ տեսա քո ծովից ծով աչքերը,
Հասկացա, որ հերիք չեն աստղերը,
Որ լցնեն երազով սիրող սիրտն ու հոգին:
Երբ զգացի համբույրիդ ջերմությունը,
Փոխեցիր իմ ամբողջ էությունը,
Հասկացա, որ ուզում եմ ապրել քո կողքին:
 
Ձմեռվա արևի պես դու ջերմ ես,
Ամառվա անուշ հովից էլ դու մեղմ ես,
Իմ գրկից էլ երբեք քեզ բաց չեմ թողնի:
Քո կողքին ինձ թվում է օդում եմ,
Մի գնա դու հեռու կարոտում եմ,
Քեզ այսքան սիրողին հազար երանի:
 
Տարիները գլորվում են մեզ մնում է սերը,
Մեր ծով սիրուց օրորվում են գիշերվա աստղերը:
Ամուր գրկիր, որ ինձ զգամ ես էս աշխարհի տերը:
Երջանկանան երազի պես իմ ու քո սրտերը:
 
Քո համբույրը հողից ինձ պոկում է,
Առաջվա պես իմ սիրտը թակում է,
Երբ նայում ես դու իմ աչքերին ու լռում:
Երջանիկ եմ, որ դու ես իմ բախտը,
Որ քո սիրտը դարձավ քո դրախտը,
Որ տարար ինձ էս աշխարհից շատ հեռու:
 
Լցրեցիր արևով դու իմ տունը,
Իմ աշխարհն ես իմ հարստությունը,
Ինձ գրկիր որ դառնանք մի ամբողջություն:
Մենք իրար կես բառից հասկանում ենք,
Նույն ճամփով երկուսով սլանում ենք,
Դեպի սեր, դեպի խորը երջանկություն:
 
Տարիները գլորվում են մեզ մնում է սերը,
Մեր ծով սիրուց օրորվում են գիշերվա աստղերը:
Ամուր գրկիր, որ ինձ զգամ ես էս աշխարհի տերը:
Երջանկանան երազի պես իմ ու քո սրտերը:
 
Տարիները գլորվում են մեզ մնում է սերը,
Մեր ծով սիրուց օրորվում են գիշերվա աստղերը:
Ամուր գրկիր, որ ինձ զգամ ես էս աշխարհի տերը:
Երջանկանան երազի պես իմ ու քո սրտերը:
 
Ամուր գրկիր, որ ինձ զգամ ես էս աշխարհի տերը:
Երջանկանան երազի պես իմ ու քո սրտերը:
 
Իմ ու քո սրտերը:
 
Submitted by Ofelya on Tue, 15/01/2019 - 17:07
Added in reply to request by Taeyang
Thanks!thanked 1 time

 

Advertisements
Video
Comments