Share
Font Size
Ամէն մարդ էլ զոքանչ ունի
Իմ զոքանչից ոչ ոք չունի
Իմ զոքանչը շատ լաւ կին է
Բայց խասեաթը մի քիչ հին է:
 
Ասա խօսայ թող Սիփանը բացուի
Ես ջուր լցնեմ զոքանչս լուացուի:
 
Ամէն անգամ մեր տուն գալիս
Թաշկինակ է նուէր տալիս
Ասում է թէ. «Ազիս փեսայ...
Էս աշխարհքի կարգը էս ա...»
 
Ասա խօսայ թող Սիփանը բացուի
Ես ջուր լցնեմ զոքանչս լուացուի:
 
Հիւանդ կին է իմ զոքանչը
Շատ է ցաւում ձախ ականջը
Բայց թէ լեզուն շատ է առողջ
Թերութիւնն է այս խեղճ կնոջ
 
Ասա խօսայ թող Սիփանը բացուի
Ես ջուր լցնեմ զոքանչս լուացուի:
 
Ասա խօսայ թող Սիփանը բացուի
Ես ջուր լցնեմ զոքանչս լուացուի:
 

 

Translations

Comments