Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!
  • Nersik Ispiryan

    Պիտի գնանք

Share
Font size
Original lyrics

Պիտի գնանք lyrics

Ախ, էն երկրի հողին մատաղ
Պիտի գնանք վաղ թե ուշ
Հրով լինի, սրով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Արարատի գլխին դրոշ
Պիտի դնենք վաղ թե ուշ
Հերթով լինի, երթով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Արարատի գլխին եռագույն
Ծածանենք վաղ թե ուշ
Հերթով լինի, երթով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Կորցրեցինք մեր հողերը
Երբ մեր ազգը թուլացավ
Բահ ու գրիչ շատ սիրելուց
Զենք բռնելը մոռացավ
 
Հույսը դրինք արդարության
Սրի դերը ուրացանք
Խաչով լինի, գրչով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Հայկազուն ենք, չենք վախենում
Թուրքի տված ցավերից
Բռնությունից, հալածանքից
Մարդկության նենգ դավերից
 
Ինչքան էլ որ պարիսպները
Մեզ բաժանեն մեր երկրից
Հրով լինի, սրով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Ինչքան էլ որ պարիսպները
Մեզ բաժանեն մեր երկրից
Հրով լինի, սրով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Ես` Ներսիկն եմ, հավատում եմ
Մեր երկիրը կտեսնենք
Յաթաղանի լեզուն կտրող
Հայոց ձեռքը կտեսնեմ
 
Մենք չտեսնենք, մեր որդիքը
Թոռից թոռը կտեսնի
Հրով լինի, սրով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 
Մենք չտեսնենք, մեր որդիքը
Թոռից թոռը կտեսնի
Երթով լինի, հերթով լինի
Պիտի գնանք վաղ թե ուշ
 

 

Nersik Ispiryan: Top 3
Comments