Կարոտ (Karot)

A A

Կարոտ

Բաժանող այս ճամփան ատում եմ
Տունս կարոտում եմ, մի կերպ դիմանում
Էտ կանչող մայրս ծերանում է
Սիրտս թուլանում է օտարի գրկում
Չեմ գտնում իմ հանգստությունը
Ում է պետք իմ հարստությունը
 
(Կրկներգ).
Տեր, ինձ տուն տար այս հողուց օտար
Տար, որ չգժվեմ իմ կարոտից
Տուր ինձ, հույս տուր, որ մի օր անդարձ
Չեմ կորցնի ճամփան հայրենիքիս
Տուր ինձ ուժ, որ չմեռնի հոգիս
 
Ինչ անեմ, չորացել է ծառս
Չի կոտրում ծառավս ջուրը օտարի
Ախ եթե չվերադառնամ ես
Թող գոնե որդին իմ տուն գա հայրենի
Մոր ձայնով զավակիդ կանչում ես
Ինձ ներիր ես քեզ աղաչում եմ
 
(Կրկներգ):
 
English

 

Login or register to post translation
Comments