Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!
  • Մեր նվերը

Share
Font size
Original lyrics

Մեր նվերը lyrics

Ես աղջիկ Հայաստանի,
Մրգերի ծով Այգեստանի,
Արևի տակ մեր շողշողուն,
Գոհար խաղող եմ ես քաղում.
Ողկույզներով հրաշալի,
Զամբյուղներն եմ լցնում ես լի,
Ես ում ղրկեմ սիրով քնքույշ
Հայաստանի խաղողն անուշ։
 
Շաղաթաթախ խաղող ժպտուն,
Մեծ Մոսկվա եմ ես քեզ ճամփում,
Տար դու խաղող մեր նազենի,
Քաղցրությունը Հայաստանի.
Տար մեր անգին, մեր թանկագին,
Մեծ Մոսկվան կերտողներին,
Սիրած ունեմ այնտեղ անգին,
Քաջ մարտիկ է հայրենիքի։
 
Երեկ, հերոս զինվոր էր նա,
Այսօր, հերոս բանվոր է նա,
Այն լավ տղին ոսկե խաղող,
Տար իմ սերը արևաշող։
Ես աղջիկ եմ Հայաստանի,
Մրգերի ծով Այգեստանի,
Արևի տակ մեր շողշողուն
Գոհար խաղող եմ ես քաղում։
 

 

Comments