La Russie a lancé une guerre honteuse contre l’Ukraine.     Soutenez l’Ukraine !
  • Հարս եմ գնում (Hars em gnum)

Partager
Taille de la police
Paroles originales

paroles de Հարս եմ գնում (Hars em gnum)

Հարս եմ գնում, տանից հեռանում:
Հարս եմ գնում, տանից հեռանում:
Տասնյոթ տարեկան, նանի ջան,
Սիրո տիրանում:
Տասնյոթ տարեկան, նանի ջան,
Սիրո տիրանում:
 
Ինձ բերել ես, սիրել, գուրգուրել:
Ինձ բերել ես, սիրել, գուրգուրել:
Ամագդ ծով արել, նանի ջան,
Իմ յարին տվել:
Ամագդ ծով արել, նանի ջան,
Իմ յարին տվել:
 
Անուշ կաթդ հալալ ինձ արա:
Անուշ կաթդ հալալ ինձ արա:
Օրհնանքդ թող լինի, նանի ջան,
Միշտ էլ ինձ վրա:
Օրհնանքդ թող լինի, նանի ջան,
Միշտ էլ ինձ վրա:
 
Նորահարս ես նախշուն, ճերմակ քողով,
Դե պարի աղջիկ նազանքով:
Նորահարս ես նախշուն, ճերմակ քողով,
Դե պարի աղջիկ նազանքով:
 
Այսօր լավ օր է, թագով, պսակով հարսանյաց տոն է,
Մեր նորհարսը ճերմակ է հագել ու երջանկանցել:
Այսօր լավ օր է, թագով, պսակով հարսանյաց տոն է,
Մեր նորհարսը ճերմակ է հագել ու երջանկանցել:
 
Նազանքով պար է գալիս քողը երեսին,
Տես ինչքան է դուր գալիս մեր անգին փեսին:
Երազանքդ կատարվեց դու հարսիկ դարձար,
Աստծո օրհնությամբ այսօր դու ամուսնացար:
 
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
 
Այսօրվան վաղուց երազել ես, որ հագնես հարսի շոր:
Դու ամուսնացար զորավոր խաչով, Տեր Աստծո աջով:
Այսօրվան վաղուց երազել ես, որ հագնես հարսի շոր:
Դու ամուսնացար զորավոր խաչով, Տեր Աստծո աջով:
 
Դրախտն էլ չունի քեզ պես աննման փերի,
Իսկական հայ հարսիկ ես համեստ ու բարի:
Բախտավոր է մեր փեսան՝ գանձ ունի քեզ պես,
Աշխարհի մեջ ամենասիրուն հարսիկն ես:
 
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
 
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
Նորահարս ես դարձել ճերմակ քողով,
Այսօրվան դու սպասել ես սրտի դողով:
 

 

Collections avec « Հարս եմ գնում (Hars ... »
Aidez à traduire « Հարս եմ գնում (Hars ... »
Commentaires