Russia is waging a disgraceful war on Ukraine. Stand With Ukraine!
Paroles de « Սպիտակ մազեր (Spitak mazer) »
A
A
Սպիտակ մազեր
✕
Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր.
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր:
Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք, անպիտան, սպիտակ մազեր:
Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր:
Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք:
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան սպիտակ մազեր:
Merci ! ❤ | ![]() | ![]() |
1 remerciement |
Jivani (Serob Bangoyan-Levonian): Top 3
1. | Ընկեր (Enker) |
2. | Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ (Paġ aġbyuri motə kangnac mi aġǰik) |
3. | Քանքարավոր ընկեր (Qankaravor 'nker) |
Commentaires
Music Tales
Read about music throughout history