You Know I'm No Good (आर्मेनियाई में अनुवाद)

Advertisements
प्रूफरीडिंग का अनुरोध किया
आर्मेनियाई में अनुवादआर्मेनियाई
A A

Գիտես, ինձնից օգուտ չկա

Ներքևի բարում հանդիպեցի վշտացած քեզ
Քո կմախքով վերնաշապիկի կեսաթևե՜րը․․
Դու ասացիր «ի՞նչ էիր անում նրա հետ»
Ու զննեցիր ինձ կարծես ես Թանքըրեյ* եմ,
«Դու իմ ընկերն ես իմ տղամարդը,
Տուր ինձ քո Ստելլան** ու թեթևացիր»,
Բայց երբ ես հայտնվեցի դռնից այն կողմ,
Դու հոշոտեցիր մնացածներին ինչպես Ռոջեր Մուրը,
 
Ես ինքս ինձ խաբեցի,
Գիտեի, որ այդպես կանեմ,
Ասում էի քեզ, որ փորձանք եմ,
Դու գիտես, ինձնից օգուտ չկա
 
Վերևում, նախկինիս հետ անկողնում եմ,
Նա ջանում է, բայց ինձ հաճելի չէ,
Որովհետև մտածում եմ քո մասին վերջին ակորդների ժամանակ
Ու երբ միտքս պարզվում է
Վազում եմ քո հետ չիփս ու պիտա ուտելու,
Դու ասում ես «երբ մենք ամուսնանանք ․․․»
Որովհետև էլ վշտացած չես,
«Մյուսն այլևս չի լինի» մտածում եմ,
Ու արտասվում խոհանոցի հատակին
 
Ես ինքս ինձ խաբեցի,
Գիտեի, որ այդպես կանեմ,
Ասում էի քեզ, որ փորձանք եմ,
Դու գիտես, որ ինձնից օգուտ չկա
 
Քաղցր միավորում Ճամայկայի ու Իսպանիայի նման,
Մենք այնպես ենք զգում ինչպես առաջ,
Ես լողանում եմ, դու՝ նստած
Շուրթերդ ես լիզում մինչ ես օճառում եմ ոտքերս,
Հետո նկատում ես գորգի անկյունը,
Ստամոքսս կծկվում է ու սիրտս կանգնում,
Դու քարանում ես ու դա ամենավատն է,
Ու՞մ դանակն ավելի սուր խոցեց այս անգամ
 
Ես ինքս ինձ խաբեցի,
Գիտեի, որ այդպես կանեմ,
Ասում էի քեզ, որ փորձանք եմ,
Դու գիտես, ինձնից օգուտ չկա
 
Ես ինքս ինձ խաբեցի,
Գիտեի, որ այդպես կանեմ,
Ասում էի քեզ, որ փորձանք եմ,
Այո՜ գիտես, ինձնից օգուտ չկա
 
FoxeyFoxey द्वारा शुक्र, 27/07/2018 - 10:12 को जमा किया गया
The author of translation requested proofreading.
It means that he/she will be happy to receive corrections, suggestions etc about the translation.
If you are proficient in both languages of the language pair, you are welcome to leave your comments.
अंग्रेज़ीअंग्रेज़ी

You Know I'm No Good

कमेन्ट