広告

Hayastani Axjikner (Հայաստանի աղջիկներ)

アルメニア語/ローマ字/ローマ字 2/Fonipa/トランスリタレーション
A A

Հայաստանի Աղջիկներ (Hayastani Axchikner)

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր,
Մեկ՝ աստղիկ, մեկը՝ լուսնյակ, մեկն՝ արևի տեսքով քաղցր,
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի։
Հայաստանի աղջիկներ, Հայաստանի աղջիկներ, չկա ձեր նման․
 
Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցնող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան,
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի։
Հայաստանի աղջիկներ, Հայաստանի աղջիկներ, չկա ձեր նման․
Չկա, չկա, չկա․
 
Հայաստանի աղջիկներ, Հայաստանի աղջիկներ, չկա ձեր նման․
 
"Հայաստանի Աղջիկներ (Hayastani Axchikner)"の翻訳をもっと見る
コメント