Russia is waging a disgraceful war on Ukraine.     ウクライナとともに立ち上がれ!
共有
フォントサイズ
翻訳
Swap languages

ՄՈՌԱՆԱԼ

[Նախերգ 1]
Գիշերվա 4-ն է
Չեմ կարողանում ուղեղս անջատել
Ուզում եմ, որ այս հիշողությունները ջնջվեն
Բայց նրանք երբեք չեն ջնջվում։
Պարզվում է՝ մարդիկ ստում են
Ասում են՝ «Ուղղակի մոռացի՛ր նրան» («Ուղղակի ճտտացրո՛ւ մատներդ»)
Իբր իմ համար իրոք այդքան հեշտ է քեզ մոռանալը
Ինձ ուղղակի ժամանակ է հարկավոր
 
[Կրկներգ]
Մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու
Դու դեռ իմ սրտում ես։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Նախերգ 2]
Երգ եմ հորինում
Ասելով, թե սա վերջինն է լինելու.
Դեռ քանի՞ վերջին երգ է մնացել
Հաշիվը կորցնում եմ։
Հուինիսի 21-ից սկսած
Սիրտս այրվում է.
Գիշերներս անցկացնում էի անձրևի տակ՝
Փորձելով սրտիս կրակը հանգցնել։
 
[Կրկներգ]
Ու ես մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու
Դու դեռ իմ սրտում ես։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Հետ-կրկներգ]
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
 
[Բրիջ]
Ու եթե մի հոգի էլ ինձ ասի՝ «Ո՞ւմ ես սպասում, մոռացի՛ր նրան»
Չէ, երևի դադարեմ խոսել մարդկանց հետ, քանի դեռ հունից դուրս չեմ եկել
Չէ, երևի դադարեմ խոսել մարդկանց հետ, քանի դեռ հունից դուրս չեմ եկել
 
[Կրկներգ]
Մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու (Ո՞ւր ես դու)
Դու դեռ իմ սրտում ես (Դեռ իմ սրտում ես)։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ (Պետք չես ինձ այստեղ)
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Հետ-կրկներգ]
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ (Դո՛ւրս եկ իմ սրտից, դո՛ւրս եկ)
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
オリジナル歌詞

SNAP

元の歌詞を見るにはここをクリック (英語)

Rosa Linn: トップ3
コメント
Don JuanDon Juan
   土, 10/02/2024 - 22:27

Tags indicating song structure have been removed - kindly do the same with your translation if it has them.