Russia is waging a disgraceful war on Ukraine.     Sta achter Oekraïne!
  • Tiezerk

    Lullaby to Me • Coordinates:00:02:37

Deel
Lettertypegrootte
Originele teksten

Lullaby to Me songtekst

Անթիվ գուլպաներ կգործեմ ծովերից,
Ծովերից կգործեմ:
Ու թե մրսես, բոլորը քեզ, բոլորը քեզ...
Անթիվ սխալներ կգործեմ քեզ համար,
Կգործեմ քո փոխարեն:
Չվախենաս ինքդ քեզ տեսնել:
 
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
Մի՛ թող, որ անշունչ ու անհուն տխրությամբ լցվի հոգիդ:
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
Մի՛ թող, որ անշունչ ու անհուն տխրությամբ լցվի հոգիդ:
 
Անթիվ օրագրեր կգրեմ քեզ համար,
Թե մոռանաս քեզ, էջերում կգտնես:
 
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
Մի՛ թող, որ անշունչ ու անհուն տխրությամբ լցվի հոգիդ:
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
 
Մի՛ մոռացիր, քեզնից լավ քեզ ոչ ոք չգիտի:
Ու՞մ լսեցիր, վախեցար, աչքերդ փակեցիր:
 
Մի՛ մոռացիր, քեզնից լավ քեզ ոչ ոք չգիտի:
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
Մի՛ թող, որ անշունչ ու անհուն տխրությամբ լցվի հոգիդ:
 
Մի՛ թող, որ մեկը, ով քեզ իրեն չի տվել, քեզ վերցնի քեզնից:
Մի՛ թող, որ անշունչ ու անհուն տխրությամբ լցվի հոգիդ:
 

 

Vertalingen van "Lullaby to Me"
Gegeven reacties
Gregory DavidianGregory Davidian    Zat, 15/01/2022 - 02:56

Please give the title of song in the Armenian scripts, as follows:

Օրորոցային՝ ինձ

MeatbrickMeatbrick
   Zon, 16/01/2022 - 21:33

Կներեք, բայց երգի անունը բառից բուն իմաստով "Lullaby to Me" է․․․

Gregory DavidianGregory Davidian    Zon, 16/01/2022 - 22:24

Եթե ուշադիր նայեք` հենց կից վիդեոյի վերնագրում նշված են խմբի ու երգի անգլերեն | հայերեն տարբերակները՝

Tiezerk | Տիեզերք - Lullaby to me | Օրորոցային՝ ինձ

(տես՝ https://www.youtube.com/watch?v=bO0-CX3sBLk)

Իսկ եթե նայեք նաև վիդեոյին կցված «Description» բաժինը, ապա այնտեղ տրված են երգի հայերեն վերնագիրը և խոսքերը: Ու այդ վերնագիրը «Օրորոցային՝ ինձ» է: