Russia is waging a disgraceful war on Ukraine.     Sta achter Oekraïne!
Deel
Lettertypegrootte
Vertaling
Swap languages

Խորությունը

Դու է՞լ ես ունեցել զգացմունք,
Որ երազներդ չեն իրականանա։
Դու է՞լ ես երբեմն վախենում,
Որ միշտ այդպես էլ կմնա։
Արդեն քանի օր է անձրևում է
Եվ աչքիս դիմաց սև եմ տեսնում։
Ես ու դու միասին, չէ՞.
Միշտ այսպես էլ կմնանք։
 
Այստեղ՝ խորության մեջ, դեռ լսում եմ քո անունը
Հե՜յ, սիրելի՛ս, հիմա ի՞նչ պիտի անեմ
Խորության մեջ եմ ու չեմ ուզում քեզ բաց թողնել
 
Թաքնվել եմ սեղանի տակ՝
Հուսալով, որ ինձ կգտնես
Ամբողջ երեկո քեզ եմ սպասել
Չէ, մանկամիտ եմ դարձել
Լեզուս եմ կծում կրկին
Ու գիտեմ, որ դու էլ նույնպես
Բայց աստված իմ, էլ ի՞նչ պիտի անեմ
Ե՞րբ է վերջը գալու
 
Այստեղ՝ խորության մեջ, դեռ լսում եմ քո անունը
Հե՜յ, սիրելի՛ս, հիմա ի՞նչ պիտի անեմ
Խորության մեջ եմ ու չեմ ուզում քեզ բաց թողնել
Ոչ, ոչ, ոչ, ոչ
Չեմ ուզում քեզ բաց թողնել
 
Այստեղ՝ խորության մեջ, դեռ լսում եմ քո անունը
Հե՜յ, իմ սե՛ր, հիմա ի՞նչ պիտի անեմ
Խորության մեջ եմ ու չեմ ուզում քեզ բաց թողնել
 
Originele teksten

De Diepte

Klik om de originele tekst te zien. (Nederlands)

Wil je alsjeblieft "De Diepte" vertalen?
Gegeven reacties