Russia is waging a disgraceful war on Ukraine.     Sta achter Oekraïne!
  • Calogero

    Voler de nuit → Armeens vertaling

Deel
Lettertypegrootte
Vertaling
Swap languages

Գիշերային թռիչք

Աստղերի տակ, փոստատար ինքնաթիռում
Նամակներ, մուրազներ եմ ձեզ համար բերում
Երբ նայում եմ ձեզ իմ մեքենայից
Բոլորդ գեղեցիկ եք նայվում այստեղից
Երազում եմ ես երկնքում միայնակ,
Որ բոլորս առավել համերաշխ դառնանք
 
Թռնելով գիշերվա միջով՝ Էքզյուպերիի պես
Վերևվից նայելով` չեմ բարձրամտում
Թռնելով գիշերվա միջով՝ մեր նույնությունն եմ տեսնում
Լսում հոգոցն, որ մարդկությունն է հանում
 
Վերևից նայելով բաժանարար գծերին
Դրանք զիլ բծեր են քարտեզի վրա
Իսկ մարդիկ տներում, որ սիրում են միմյանց
Ինքնաթիռից բոլորն էլ նման են իրար
Այսպիսի մտքերով, իմ դատարկ երկնքից
Նայում եմ ներքևում կռվող մարդկանց
 
Թռնելով գիշերվա միջով՝ Էքզյուպերիի պես
Վերևվից նայելով` չեմ բարձրամտում
Թռնելով գիշերվա միջով՝ մեր նույնությունն եմ տեսնում
Լսում հոգոցն, որ մարդկությունն է հանում
 
Երբ իջնեմ գետին` չեմ ափսոսա ջանքեր
Կյանքովս ի վեր ծաղկեցնել այգիներ
Երբեմն օդաչուի խցիկումս
Կարծես մի երեխայի ձայն էր հնչում
Երեխայի ձայնն ասում էր. «Ապի, ինձ համար մի երկիր նկարի»
 
(Ինձ համար մի երկիր նկարի)
(Ինձ համար մի երկիր նկարի)
 
Թռնելով գիշերվա միջով՝ Էքզյուպերիի պես
Վերևվից նայելով` չեմ բարձրամտում
Թռնելով գիշերվա միջով՝ մեր նույնությունն եմ տեսնում
Լսում հոգոցն, որ մարդկությունն է հանում
 
Originele teksten

Voler de nuit

Klik om de originele tekst te zien. (Frans)

Idioms from "Voler de nuit"
Gegeven reacties