Hakob Hakobyan & Armen Hovhannisyan - Լույսից լուսե (Luysic luse)

Advertisements
Armênio/Romanization/Romanization 2/Romanization 3
A A

Լույսից լուսե

Քո պարզ աչքերում սերն է միշտ արթուն,
Դու սպիտակ հագած ես՝ շողում,
Ամենասիրուն հարսն ես, դո՛ւ:
 
Ու երջանկությունը ուզում եմ կիսել,
Աշխարհին ասել՝ սիրտդ գտել է սեր:
 
Դու աղջիկ լույսից լուսե,
Քո սրտում երկինքը սեր է հյուսել,
Հեքիաթում ապրիր հավետ,
Դե ժպտա այսօ՛ր, հիմա՛, այսուհե՛տ։
 
Հարազատ իմ նուրբ էակ,
Երջանիկ լինես՝ իմ ամենաթանկ,
Քեզ հետ եմ ,ուր էլ որ լինես,
Դո՛ւ, իմ մանկության հոգի, դո՛ւ ,իմ կես։
 
Ամենասպիտակ հեքիաթի նման,
Երազանք, դարձած իրական,
Սերը թող լինի անսահման:
 
Իմ երջանկությունն ես, լույսն ես իմ կյանքի,
Թող Աստված օրհնի՝ մեր սերը պահպանի։
 
Դու աղջիկ լույսից լուսե,
Քո սրտում երկինքը սեր է հյուսել,
Հեքիաթում ապրիր հավետ,
Դե ժպտա այսօ՛ր, հիմա՛, այսուհե՛տ։
 
Հարազատ իմ նուրբ էակ,
Երջանիկ լինես՝ իմ ամենաթանկ,
Քեզ հետ եմ ,ուր էլ որ լինես,
Դո՛ւ, իմ մանկության հոգի, դո՛ւ, իմ կես։
 
Այս լուսինը քեզ վկա՝ իմ ամենա...
Միայն ժպտա՛, հավատա՛.
Բարձրացրու աչքերդ վեր,
Տե՛ս, քեզ համար են վառվում վառ աստղերը բոլոր,
ՈՒ ասում մեզ՝ շնորհավոր:
 
Դու աղջիկ լույսից լուսե,
Քո սրտում երկինքը սեր է հյուսել,
Հեքիաթում ապրիր հավետ,
Դե ժպտա այսօ՛ր, հիմա՛, այսուհե՛տ։
 
Հարազատ իմ նուրբ էակ,
Երջանիկ լինես՝ իմ ամենաթանկ,
Քեզ հետ եմ ,ուր էլ որ լինես,
Դո՛ւ, իմ մանկության հոգի, դո՛ւ, իմ կես։
 
Obrigado!
Adicionado por H3003H3003 em Domingo, 29/03/2020 - 09:19
Última edição feita por ltlt em Quinta-feira, 21/05/2020 - 13:03

 

Advertisements
Vídeo
Comentários
Help Children with Cancer