Advertisement

Sirusho - PreGomesh (ՊռեԳոմեշ)

Armeană

PreGomesh (ՊռեԳոմեշ)

Ել ու թող իմանա աշխարհը,
Որ արդար է քո ճանապարհը,
Ել ու թող, որ ազնիվ կռիվդ,
Երկնքում հաստատի պատիվդ:
 
Պռե՛գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Տա՛ր հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
 
Նա անհնազանդ է ու քար,
Աչքերում ապրում է լուռ պայքար,
Կյանքը հողի հետ մենամարտ,
Հաղթահարում է իր հոգով անպարտ:
 
Մեկն է բնության օրենքը
Կամքն ուժեղ գտնում է ելքը
Ու շարունակում տալ սերունդներ,
Մեկն է բնության պահանջը,
Որ մտքից հանի նահանջը
Չի կարող երբեք նա հանձնվել...
 
Ել ու թող իմանա աշխարհը,
Որ արդար է քո ճանապարհը,
Ել ու թող, որ ազնիվ կռիվդ,
Երկնքում հաստատի պատիվդ:
 
Պռե՛գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Տա՛ր հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
 
Ցավն են անցկացնում դանդաղ
Սարերից հոսող ջրերը պաղ,
Տաք արյունը գույնն է բախտի
Բռնած ուղիդ ոչինչ էլ չի խախտի...
 
Postat de texasvagabond la Vineri, 14/12/2012 - 04:19
Mulțumesc!

 

 

Advertisement
Sirusho: Top 3
Te rugăm să ajuți la traducerea cântecului „PreGomesh (ՊռեԳոմեշ)”
Comentarii