Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stai cu Ucraina!
Acțiune
Marimea fontului
Traducere
Swap languages

Իտալացին (լիտալիանո)

Թողե՛ք երգեմ՝
Կիթառս ձեռքիս:
Թողե՛ք երգեմ.
Իտալացի եմ:
 
Բարի լույս, Իտալիա, քո ալ դենտե սպագետիով
Եվ պարտիզանով որպես՝ նախագահ,
Մեքենայի ռադիոն՝ միշտ աջ ձեռքին
Եվ դեղձանիկը պատուհանի վրա:
 
Բարի լույս, Իտալիա, քո բոլոր արտիստներով,
Էդքան Ամերիկայով պաստառների վրա,
երգերով, սիրով,
սրտով,
ավելի շատ կանանցով և քիչ միանձնուհիներով:
 
Բարի լույս, Իտալիա,
Բարի լույս, Մարիամ
մելամաղձոտ քո աչքերով:
Բարի լույս, Աստված
Գիտես՝ ես էլ եմ այստեղ:
 
Թողե՛ք երգեմ՝
Կիթառը ձեռքիս:
Թողե՛ք երգեմ
Մի երգ՝ դանդաղ-դանդաղ:
Թողե՛ք երգեմ,
Որվհետև հպարտ եմ,
Իտալացի եմ՝
Մաքուր իտալացի:
 
Բարի լույս, երբեք չվախեցող Իտալիա
Անանուխի հոտ ունեցող սափրվելու կրեմով,
Մի կապույտ, գծավոր զգեստով,
Եվ հեռուստատեսության կրկնություններով կիրակի օրերին:
Բարի լույս, թունդ կոֆեով Իտալիա,
Առաջին դարակում նոր նասկիներով,
Չոր քիմմաքրողների մոտ դրոշով,
Եվ մի հին, չաշխատող ֆիատ 600-ով:
 
Բարի լույս, Իտալիա,
Բարի լույս, Մարիամ
մելամաղձոտ քո աչքերով:
Բարի լույս, Աստված
Գիտես՝ ես էլ եմ այստեղ:
 
Թողե՛ք երգեմ՝
Կիթառը ձեռքիս:
Թողե՛ք երգեմ
Մի երգ՝ դանդաղ-դանդաղ:
Թողե՛ք երգեմ,
Որվհետև հպարտ եմ,
Իտալացի եմ՝
Մաքուր իտալացի:
 
Versuri originale

L'italiano

Fă click aici pentru a vedea versurile originale (Italiană)

Comentarii