Russia is waging a disgraceful war on Ukraine.     Станите уз Украјину!
Објави
Величина фонта
Превод
Swap languages

Դրախտի բանալիները

Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Փակելով աչքերս՝ քեզ ես ամուր գրկում եմ
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չնկատելով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Քեզ ոչ մի ուրիշը չի փոխարինի
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չհասկանալով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Դրախտի բանալիները
 
Միթե՞ ամեն ինչ իզուր էր
Մեր հեռանալու ժամանակն է, արդեն հունվարի վերջն է
Եվ ահա ես լուռ կանգնած եմ, նայում եմ քեզ
Մենք արթնանում ենք միասին, բայց դու իմը չես
Բայց ախր պետք էր կանգնել, խփել սեղանին
Ասել. չեմ թողնի, քեզ ինձ հետ կտանեմ
Դնել մատանի, տանել քեզ խորանի մոտ
Հաճախ ասել, թե ինչքան շատ եմ ես քեզ սիրում:
 
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Փակելով աչքերս՝ քեզ ես ամուր գրկում եմ
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չնկատելով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Քեզ ոչ մի ուրիշը չի փոխարինի
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չհասկանալով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Դրախտի բանալիները
 
Կներես, ես անընդհատ վախենում էի խոստովանել
Որ դու մտել ես իմ կյանք, կարողացել այն փոխել
Չէ որ դու ուզում էիր մնալ, իսկ ես չկարողացա վստահել
Դու հեռանում էիր արցունքոտ, իսկ ես չփորձեցի հասնել
Բայց ախր պետք էր կանգնել, վազել քո կողմ
Գրողը տանի ինքնաթիռը, արի հավասար կիսենք կյանքը
Լինել միային քոնը, սիրել քեզ մինչև մահ
Դանդաղ ծերանալ, դիտելով՝ ինչպես են մեծանում երեխաները
 
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Փակելով աչքերս՝ քեզ ես ամուր գրկում եմ
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չնկատելով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Քեզ ոչ մի ուրիշը չի փոխարինի
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չհասկանալով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Դրախտի բանալիները
 
Բայց գուցե մենք պետ ա դրանք գտնենք,
Եվս մեկ անգամ ամեն ինչ նորից սկսել...
 
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Փակելով աչքերս՝ քեզ ես ամուր գրկում եմ
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չնկատելով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Ինչպես փոխել այս ամենը, ես արդեն չգիտեմ
Քեզ ոչ մի ուրիշը չի փոխարինի
Իսկ մենք անդունդին կանգնած ենք՝ չհասկանալով
Ինչպես ենք մենք միասին կորցրել դրախտի բանալիները
Դրախտի բանալիները
 
Оригинални текстови

Ключи от рая

Кликните да видите оригиналне текстове (руски)

Коментари