Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stå med Ukraina!
Dela med sig
Textstorlek
Översättning
Swap languages

Երգերս դու ես

Գուցե ինչ-որ մի երգի ամեն հնչյունի
Գուցե և մի ծովի ափին փափուկ տեղավորված գինետան
Կամ էլ գուցե ծխածս ամեն սիգարետի ծուխն ես:
 
Անգամ երբ երկնքից աստղ է պոկվում
Կամ էլ թաց փողոցով միայնակ թափառելիս
Այլոց մասին անգամ մտածելիս մտքումս միայն դու ես
 
Անցյալ չես դառնում, կարծես այսօր լինես
Դեռ ապրում եմ քեզ
Դու միշտ կողքիս ես
 
Օրս քեզնով է լցված, գիշերս կերպարանքդ է առել
Քեզ անհնար է երգել, քեզ բառերով պատմել անկարող եմ
Երգերս ասես դու լինես
 
Թվում է թե ինձ չես էլ լքել, միշտ եղել ես կողքիս
Բոլորից խնամքով թաքցրած գաղտնիքի պես
Անձայն հյուսած ցանցի պես կողքիս ես
 
Կարծես ինչ-որ բաներից ինձ պատսպարելով
Անթերի ծաղկի բույրի պես
Երբեք չանցած արգելքների պես իմ մտքում ես
 
Անցյալ չես դառնում, կարծես այսօր լինես
Դեռ ապրում եմ քեզնով
Դու միշտ կողքիս ես
 
Օրս քեզնով է լցված, գիշերս կերպարանքդ է առել
Քեզ անհնար է երգել, քեզ բառերով պատմել անկարող եմ
Երգերս ասես դու լինես
 
Originaltexter

Sen Benim Şarkılarımsın

Låttexter ( turkiska)

Kommentarer