Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stå med Ukraina!
Dela med sig
Textstorlek
Översättning
Swap languages

Ես դուրս եմ գալիս ճամփու վրան…

Ես դուրս եմ գալիս ճամփու վրան.
Փայլում է հեռու միգապատ ուղին,
Խաղաղ գիշեր է և նիրհած բնություն,
Աստղերն են հսկում զրուցելով լռին։
 
Նայում է երկինք շքեղ հրաշալի
Եվ կապտազգեստ երկիրն է հանգչում,
Բայց ինչո՞ւ է այս վիշտը իմ սրտի.
Սպասո՞ւմ եմ մի բան, թե՞ կորցրածս ողբում…
 
Կյանքից հուսալու էլ ոչինչ չունիմ
Եվ չեմ ափսոսում օրերս անցյալ,
Ես ազատություն, ես հանգիստ կամիմ,
Ա՜խ, ես կուզեի մոռացվիլ, քնանալ։
 
Բայց ոչ մահատիպ ցուրտ շիրմի մի քուն
Կուզեի մտնել այնտեղ հավիտյան,—
Ոչ, որ իմ կուրծքը չտար զորություն
Միշտ երիտասարդ կյանքի քաղցրություն,
 
Որ գիշեր ցերեկ ինձ անուշ մի ձայն
Սեր երգեր, գգվեր իմ լսողություն.
Որ կանաչախիտ կաղնին իմ վրան
Խոնարհած հաներ մի աշխույժ շրշյուն…
 
Originaltexter

Выхожу один я на дорогу

Låttexter ( ryska)

Kommentarer