• Sayat Nova

    Աշխարհումս Իմն Դուն Իս

    Also performed by: Reincarnation
  • 4 translations
    Arabic
    +3 more
    , Russian #1, #2, Transliteration
Favorites
Share
Font Size
Original lyrics

Աշխարհումս Իմն Դուն Իս lyrics

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս,
Լեյլու դիդարի նըման իս։
 
Աշխարումըս իմը դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշնիրըդ նաբաթ ունիս,
Ղանդ ու շաքարի նըման իս։
 
Դադա պիտի՝ թարիփդ ասե,
Ակռեքըդ յաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է,
Զար ղալամքարի նըման իս։
 
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռահմ արա, հոքիս մի՛ հանի,
Մուրվաթով յարի նըման իս։
 
Վո՜ւնց դիմանամ էսչափ չարին,
Աճկեմես կաթում է արին.
Սայաթ Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս։
 

 

Translations of "Աշխարհումս Իմն Դուն ..."
Russian #1, #2
Sayat Nova: Top 3
Please help to translate "Աշխարհումս Իմն Դուն ..."
Comments