✕
Ոչ ոք ինձ չփրկեց։
Ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ հարևանները։
Ո՛չ հայրս, ո՛չ եղբայրս, ո՛չ մայրս։ Ո՛չ ուսուցիչը, ո՛չ քահանան,
ո՛չ էլ բողոքի երգիչը, ով երգում է. «Եթե ես իմ ճանապարհն ունենայի,
եթե ես իմ ճանապարհն ունենայի այս չար աշխարհում,
եթե ես իմ ճանապարհն ունենայի, ես կքանդեի այս շենքը»։
Ո՛չ այն աղջիկներից որևէ մեկը, ովքեր լսեցին ինձ ու ինձ քույր անվանեցին։
Ո՛չ։ Նրանցից ոչ մեկը ոչինչ չարեց այդ գիշեր։
Նրանցից ոչ մեկը այնտեղ չէր, երբ ամուսինս կոտրեց ինձ։
Հիշում եմ, թե որքան մրսած էի, ինչպես չէի կարողանում շարժվել, ու մտածեցի...
մտածեցի, որ պետք է ատեմ այս մարմինը,
այս մաշկը, որը կարող է կապտուկներ առաջացնել,
այս ոսկորները, որոնք կարող են կոտրվել,
որովհետև վախը կաթվածահար էր անում ինձ։
Սա տեղի էր ունենում, որովհետև ես բավարար չափով չէի սիրում՝
կամ չափազանց շատ էի սիրում։
Բայց ես չեմ ատում իմ մարմինը։
Ո՛չ։ Ես գովաբանում եմ այն։ Ես գովաբանում եմ աչքերս՝ լաց լինելու համար,
կոկորդս՝ գոռալու համար։
Ես գովաբանում եմ ձեռքս՝
նրա հարբած դեմքին արյունոտ ապտակ տալու համար։
Ես գովաբանում եմ ծնկս՝ նրա աճուկում։
Ես գովաբանում եմ բութ մատս՝ նրա աչքի խոռոչում։
Ես գովաբանում եմ ձեռքերս՝ հագուստս հավաքելու համար։
Ես գովաբանում եմ ոտքերս՝ որ ինձ դուրս հանեցին այդ սենյակից։
Ես գովաբանում եմ իմ գեղեցիկ միտքը՝ «Բավակա՛ն է» ասելու համար։
Ես գովաբանում եմ իմ գեղեցիկ միտքը՝ «Բավակա՛ն է» ասելու համար։
Изказвания