Share
Font Size
Armenian
Translation

Միակն ինձ համար

Հիմա ես քեզ մոտ եմ գալիս
Ավելի արագ, քան գարնունն է ավարտվում
Ուզում եմ մի բան ասել, եթե չասեմ դա
Ամբողջ կյանքումս կզղջամ
 
Գուցե կարողանամ ապրել, եթե շնչեմ քեզ հետ միասին
Չեմ կարողանում կառավարել ինքս ինձ. աչքերս փակվում են
Ուղղակի ուզում եմ՝ իմանաս
Որ ես այն մեկն եմ, ում փնտրում ես
Քողարկիր անհանգստություններդ հուզմունքիդ մեջ, ամեն ինչ հետևու՛մ թող
Այսօրվանից սկսած ես կվերցնեմ մեր լուսանկարները
Եվ քեզ կհանձնեմ, սիրելի՛ս, ուր էլ գնաս,
Ցույց տուր և ասա, որ չես կարող ապրել առանց ինձ
 
Ես չեմ կարող ապրել առանց քեզ, դու միակն ես, ով ինձ պետք է
Որքան էլ մտածեմ այդ մասին, միևնույն է՝ քո կարիքն ունեմ
Չեմ ուզում զղջալ, ես սիրում եմ քեզ
Չէ՞ որ դու միակն ես ինձ համար
Դու միակն ես, ով ինձ պետք է
 
Hah ah ah ah ah ah ah
Ե՛կ սկսենք
Hah ah ah ah ah ah ah
Ինչու՛ չլինես իմ ընկերուհին
Hah ah ah ah ah ah ah
Ե՛կ սկսենք
Քանի որ դու միակն ես ինձ համար
 
Ես դեռ քեզ մոտ եմ գալիս
Ավելի տոթ, քան ամառվա օդն է
Կարոտել եմ. եթե չգրկեմ քեզ
Կարծում եմ, որ ամբողջ կյանքում կզղջամ
 
Չափազանց կարոտել եմ քեզ
Սիրելիս, երդվում եմ՝ սա հմայելու հնարք չէ
Ոչ թե այն պատճառով, որ դու ուղղակի մտքիս եկար (ո՛չ)
Այլ վերջապես հասկացա, որ չեմ կարող ապրել առանց քեզ
Այժմ ես գիտեմ
Եթե ուզում ես սկսել ինչպես առաջին անգամ
Եթե ուզում ես տեսնել ինձ, ասա ինձ այդ մասին
Արի նորից սկսենք
 
Ես չեմ կարող ապրել առանց քեզ, դու միակն ես, ով ինձ պետք է
Որքան էլ մտածեմ այդ մասին, միևնույն է՝ քո կարիքն ունեմ
Չեմ ուզում զղջալ, ես սիրում եմ քեզ
Քանի որ դու միակն ես ինձ համար
 
Իմ ամառ, ի՞նչ պիտի անեմ քեզ հետ
Եթե անգամ տարիներ են անցել, ես և դու
Սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, եթե նորից ու նորից ասեմ դա
Դու միակն ես, ով ինձ պետք է, և ես կարող եմ ապրել
Ձեռքս ջերմորեն ամուր բռնիր
Սերը ամառային գիշերվա մեջ, ինձ ամուր պահիր քո գրկում
Սիրտս բաբախում է, մենք ամպերի վրա ենք
Քանի որ մենք երկուսով ենք
 
Ես չեմ կարող ապրել առանց քեզ, դու միակն ես, ով ինձ պետք է
Որքան էլ մտածեմ այդ մասին, միևնույն է՝ քո կարիքն ունեմ
Չեմ ուզում զղջալ, ես սիրում եմ քեզ
Չէ՞ որ դու միակն ես ինձ համար
Դու միակն ես, ով ինձ պետք է
 
Hah ah ah ah ah ah ah
Ե՛կ սկսենք
Hah ah ah ah ah ah ah
Ինչու՛ չլինես իմ ընկերուհին
Hah ah ah ah ah ah ah
Ե՛կ սկսենք
Քանի որ դու միակն ես ինձ համար
 
Korean
Original lyrics

너 없인 안 된다 (Only One For Me)

Click to see the original lyrics (Korean)

Translations of "너 없인 안 된다 (Only One ..."

English #1, #2
Armenian
Comments