• Armenian Folk

    Հոյ, իմ Նազանի յարը

Share
Font Size
(Աղջիկ)
Ես աղջիկ եմ, նազ ունիմ,
Հոյ, իմ նազանի յարը,
Հագիս շորը խաս ունիմ,
Ջան, նազանի յարը:
 
(Խումբ)
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը,
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը:
 
(Տղաներ)
Բոյդ չինարի ծառ,
Հոյ, Նազան յարը
Ընկել եմ սարեսար,
Ջան, Նազան յարը:
 
(Աղջիկ)
Սարերը կապույտ քար ա,
Ես իմ յարից համ չառա.
 
(Տղաներ)
Աղջի, մեռնեմ էդ նազիդ,
Թող կուշտ նայեմ երեսիդ:
 
(Խումբ)
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը,
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը:
 
(Տղաներ)
Մեռնեմ ես էն օրին,
Տեսնեմ սիրուն յարին:
 
(Աղջիկ)
Թեթև ամպը սարին չի,
Ինձ տանելու տարին չի:
 
(Տղա)
Շորերդ ծալ-ծալ, աղջիկ,
Հոյ, իմ նազանի յարը,
Այտերիդ սև խալ, աղջիկ,
Ջան, իմ նազանի յարը:
 
(Տղաներ)
Բոյ ես քաշել ինձ համար,
Քեզ կտանեմ էս ամառ:
 
(Տղաներ)
Հալվեց ձյունը սարի,
Իմ յար, դե տուն արի:
 
(Աղջիկներ)
Շատ ջահել ես, տուն չունես,
Հորս մոտ անուն չունես:
 
(Տղաներ)
Թե նա ինձ լավ ճանաչի,
Ազիզ փեսա կկանչի:
 
(Խումբ)
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը,
Նազան իմ յարը,
Հոյ, Նազան յարը:
Հոյ Նազան յարը,
Ջան, Նազան յարը,
Նազան յարը:
 
Comments