• Sayat Nova

    Բլբուլի հիդ

  • 1 translation
Favorites
Share
Font Size
Original lyrics

Բլբուլի հիդ lyrics

Բլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նման բաց իս էլի,
Վարթաջրով թաց իս էլի,
Թաց իս էլի.
Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննման։
 
Սիրունութինդ էլավ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քիզ սազ գուքա ղուշլու զարբաբ,
Ղուշլու զարբաբ.
Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման։
 
Էրեսդ է շամս ու ղամար,
Ջանս դուրս գուքա քիզ ամար,
Մեչկիդ ունիս օսկե քամար,
Օսկե քամար.
Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննման։
 
Հաքիդ զարն ալ իս արի,
Բլբուլի հիդ լալ իս արի,
Բարկ էրեսիդ խալ իս արի,
Խալ իս արի.
Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննման։
 
Դարդս ասիմ, կուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջունուն արիր.
Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննման։
 

 

Translations of "Բլբուլի հիդ (Bylbuli..."
Comments