Favorites
Share
Subtitles
Font Size
Translation
Swap Languages

Ակնհայտորեն

Սիրտս, ձեռքերս
Աչքերս, երիկամներս,
Ոչինչ այլևս ինձ չի պատկանում
Ինձ վատություն անելով իբրև լավություն եմ անում
Մոռանում եմ, կարծես թե բան չի եղել
 
Իմ դժոխային պարտեզում աճում են ծաղիկներ
Որոնց ջրում եմ իմ երազներով, իմ արցունքներով
Կարող է և աշխարհի գագաթին լինենք
Բայց երկնքին չենք կարող մատով դիպչել
 
Ակնհայտորեն
Այս բոլոր գեղեցիկ խոստումները, որ լսում եմ
Ոչ մի արժեք չունեն
Ակնհայտորեն
Քանի որ լավ եղանակից հետո անձրև պիտի գա
Սա՛ է, որ մենք մոռանում ենք
 
Իրական լինելու համար միշտ շատ լավն է թվում
Բայց կեղծ լինելու համար երբեք տգեղ չի թվում
Ակնհայտորեն
Նա այլևս երբեք նույնը չի լինի
Այս անցյալի աղջիկը
 
Վաճառում եմ վաղը, գնում՝ երեկ
Ժամանակը սպանում է
Փնտրում եմ սեր
Ոչինչ չեմ գտնում
Ինչպես իմ պայուսակի մեջ
 
Իմ գլխում այդքան էլ ակնհայտ չէ սա
Որոնում եմ ճշմարտությունը՝ միաժամանակ նրանից փախչելով
Կարող է և աշխարհի գագաթին լինենք
Բայց երկնքին չենք կարող մատով դիպչել
 
Ակնհայտորեն
Այս բոլոր գեղեցիկ խոստումները, որ լսում եմ
Ոչ մի արժեք չունեն
Ակնհայտորեն
Նա այլևս երբեք նույնը չի լինի
Այս անցյալի աղջիկը
 
Քանի որ ես երգում եմ
Իմ կյանքի մասին, ձեր կյանքի մասին
Ու մի փոքր էլ սիրո մասին
Ես ձեր դեմ մերկացած եմ
Տվե՛ք ուրեմն ինձ հնարավորություն
Ձեզանից ինձ
Ինձանից ձեզ
Հաջողվե՞ց ինձ երգել
Երգել Մեծն Ֆրանսիան
 
Իրական լինելու համար միշտ շատ լավն է թվում
Բայց կեղծ լինելու համար երբեք տգեղ չի թվում
Ակնհայտորեն
Նա այլևս երբեք նույնը չի լինի
Այս անցյալի աղջիկը
 
Ակնհայտորեն
 
Original lyrics

Évidemment

Click to see the original lyrics (French)

Please help to translate "Évidemment"
La Zarra: Top 3
Idioms from "Évidemment"
Comments